Ներքին 11 ամիս առաջ - 22:02 01-08-2025

Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի չեմպիոն է, նա ստախոսության բիոսարք է. Ռոբերտ Քոչարյան

5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ 2-րդ նախագահն անդրադարձավ «խաղաղության» պայմանագրի նախաստորագրում ասվածին. Քոչարյանը պնդում է՝ նախաստորագրելը «գլուխ արդուկելու» հերթական տերմինաբանությունն է, որի տակ ոչինչ չկա:

Խոսելով Փաշինյանի ձախողված քաղաքականության մասին՝ Քոչարյանը նշեց, որ նա ձախողել է բոլոր ոլորտներում. չի կատարել հեղափոխության ժամանակ տված և ոչ մի խոստում. «Փաշինյանը մանիպուլյացիայի չեմպիոն է, նա ստախոսության բիոսարք է»:

Ըստ Քոչարյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է նախկինում եղած կոռուպցիայի մասին, ապա այսօր ուղղակի թալան է:

«Ինքը բերեց պարտություն, և այդ պարտությունը դարձրեց իր իշխանության մնալու դրոշակ»,- նշեց երկրորդ նախագահը:

Ամենից շատ դիտված