Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 15:57 03-03-2022

Թուրքական ընդդիմությունը դիմում է մանիպուլյացիայի՝ օգտվելով ուկրաինական ճգնաժամից

Ուկրաինական ճգնաժամի և ռուսական հատուկ ռազմագործողության ֆոնին Արևմուտքում դաշնակից Թուրքիայի հասցեին առավել հաճախ են հնչում քննդատություններ՝ կապված թուրքական իշխանությունների վարած պասիվ և զգուշավոր քաղաքականության հետ: Սա, ընտ էության, պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Ընդ որում, մասնագիտական շրջանակները, ուշադրության կենտրոնում պահելով ռազմաքաղաքական արտաքին մարտահրավերների ուսումնասիրությունը, պատշաճ չեն ուսումնասիրում ներքին գործոնները, մինչդեռ փետրվարի 24-ին մեկնարկած ռազմագործողության ամբողջ ընթացքում եռացել է նախ և առաջ Թուրքիայի ներքաղաքական վիճակը, քանի որ շարունակաբար անկում է ապրում Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության վարկանիշը: Եթե մինչև փետրվարի 24-ը թուրքական խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն Էրդողանին մեղադրում էին տնտեսական ճգնաժամի, լիրայի անկման և առաջին սպառման ապրանքների գների բարձրացման համար, ապա ՌԴ զինուժի կողմից Խերսոնը վերահսկողության տակ վերցնելուց հետո մեղադրում են նաև կրավորական կեցվածք դրսևորելու համար: Համագործակցության հնգակողմ նոր հուշագիր ստորագրելուց հետ «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները նշել է, որ Պուտինը չի ճանաչում Ուկրաինայի ժողովրդի կամքը և չի հարգում քաղաքական ինքնիշխանությունը, հետևապես Թուրքիայի համար ստեղծված անվտանգային այս վակուումում ոչ ոք չի կարող պնդել, թե ՌԴ նախագահը Կարսը, Էրզրումը և Արդահանը Ռուսաստանի մաս չի համարում:

Ընդ որում, հարկ է նկատել, որ Արդարություն և զարգացում կուսակցության, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի ցուցաբերած հարաբերական չեզոքության վրա ուշադրություն են հրավիրում ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխող ուժի հետ միասին կոալիցիա կազմած կուսակցությունները: Որպես օրինակ՝ «Մեծ միասնություն» կուսակցության (վերջինս թեպետ ժողովրդական դաշինքի հիմնադիր անդամ չէ, ինչպես «Ազգայնական շարժում» կուսակցությունը, սակայն աջակցել է Էրդողանին և միացել կոալիցիային՝ ստանալով 1 մանդատ) ղեկավար Մուստաֆա Դեսթիջիի կարծիքով՝ Թուրքիան պետք է դառնա այն երկիրը, որն առավել բարձր կխոսի ուկրաինական ներխուժման մասին: Դեսթիջին իր այս պնդումը փորձում է հիմնավորել այն վարկածով, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն և վերջինս հաջողության հասնի, ապա ապագայում նրա թիրախները դառնալու են թյուրքական պետություններն ու թյուրքալեզու ժողովուրդները՝ հավելելով, որ ոչ ոք թող չզարմանա, որ Լենինին հղում կատարելով կարող են հասնել Կարսի և Արդահանի սահման:

Սակայն, պետք է նկատել, որ ընդդիմության կողմից թուրքական իշխանությունների հասցեին հնչող քննադատական հայտարարությունները ներքաղաքական ցնցումներ առաջացնելու և 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելու նպատակ են հետապնդում, քանի որ սին են իշխանությունների հասցեին հնչած այն մեղադրանքները, թե Էրդողանը հավասարակշռված քաղաքականություն չի վարում: Ընդհակառակը, եթե թուրքական ընդդիմությունն ընդգծված արևմտապես դիրորոշում ունի, ապա էրդողանական ապարատն առավելապես կողմ է թուրքական ինքնուրույն հեգեմոնիային: Ավելին՝ սևծովյան տարածաշրջանում լրջագույնս մտահոգվելով ռուսական կողմի գործողություններից, Թուրքիան շարունակում է անմիջականորեն ներգրավվել ուկրաինական ճգնաժամում: Որպես ասվածի հիմնավորում կարելի է դիտարկել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հայտարարությունը, ըստ որի՝ Կիևը թուրքական արտադրության «Bayraktar TB2» տեսակի հարվածային անօդաչուների նոր խմբաքանակ է ստացել և անմիջապես ուղարկել մարտական հերթապահության: Թուրքիայից ուկրաինական կողմն առաջիկայում ակնկալում է ստանալ նաև «Սթինգեր» զենիթահրթիռային շարժական համալիրի և «Ջավելին» հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ: Ռազմական էական օգնությունից զատ Թուրքիան Ուկրաինային ցուցաբերում է նաև բարոյահոգեբանական աջակցություն: Ընդ որում, դա դրսևորվում է ոչ միայն թուրքական մեդիայի՝ իրադարձությունները պրոուկրաինական պրիզմայով լուսաբանելու գործունեությամբ, այլև բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներով ու քաղաքական ուղերձներով: ՄԱԿ-ում ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևին կողմ քվերակելուց հետո այսօր՝ մարտի 3-ին, Թուրքիայի արգործնախարար Մ. Չավուշօղլուն հյուրընկալել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին ու կնոջը՝ վերստին հայտարարելով, որ Թուրքիան ամբողջությամբ սատարում է Ուկրաինայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին