Ներքին 1 տարի առաջ - 17:36 01-08-2025

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրության ակնկալիքները մեծ են. Արթուր Նահապետյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը և վերջնարդյունքում՝ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Օպերատիվ ստորաբաժանման կառուցվածքը ձևավորվել է ըստ գործառույթների հստակ տարանջատման և մասնագիտացման սկզբունքի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմնի ներսում գործող կառուցվածքային ստորաբաժանումների հստակ կազմակերպմամբ, դրանց նպատակային և համակարգված գործունեությամբ:

Փոփոխության արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվել է ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվել են նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները, ինչը թույլ կտա արագ արձագանքել կոռուպցիոն ահազանգերին, իրականացնել ոչ միայն հետախուզական, այլ նաև կանխարգելիչ աշխատանք՝ նպաստելով հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրության ակնկալիքները մեծ են, ուստի պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել այդ սպասելիքներն արդարացնելու և կառույցի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ