Ներքին 1 տարի առաջ - 16:41 01-08-2025

«Սիրուն ոտքերով աղջիկ ես»․ Yandex-ի վարորդը վիրավորել է ուղևորուհուն և պահանջել իջնել մեքենայից

Օragir.News-ի ընթերցողնեից մեկն ահազանգում է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը՝ մոտ ժամը 02:00-ին, տաքսի է կանչել Yandex հավելվածի միջոցով և դարձել վարորդի անպատշաճ և անհարգալից վերաբերմունքի զոհը։

Նրա խոսքով՝ սկզբում սխալ է նշել հասցեն և ցանկացել է այն փոխել ճանապարհին։ Երբ դիմել է վարորդին, վերջինս արձագանքել է անտեղի մեկնաբանություններով՝ ասելով. «Սիրուն ոտքեր ունես», «Սիրուն աղջիկ ես՝ հասցեն չես կարողանում գտնել, ոնց օգնեմ»։ Աղջիկը նրան սաստել է և խնդրել շարունակել ճանապարհը, սակայն վարորդը պատասխանել է. «Ի՞նչ է եղել, իրավունք չունե՞մ ասելու, որ սիրուն ոտքեր ունես»։

Ավելի ուշ, երբ աղջիկը փոխել է հասցեն հավելվածում, վարորդը հարցրել է՝ արդյոք գումարն ավելացել է։ Աղջիկը պատասխանել է՝ «թքած ունեմ գումարի վրա, ուղղակի գնացեք», ինչից հետո վարորդը բարձր ձայնով սկսել է վիճել, պահանջել, որ նա իջնի մեքենայից՝ ասելով, որ «իր հետ նման տոնով չեն խոսում»։

Հետևորդուհին հրաժարվել է իջնել՝ նշելով, որ ուշ ժամ է, և միայն այդ պահին վարորդը շարունակել է ուղևորությունը։ Սակայն ժամանելուն պես շուրջ 10 րոպե չի նշել ուղևորության ավարտը հավելվածում, ինչի արդյունքում ուղևորից գանձվել է հավելյալ գումար։

Աղջիկը դիմել է Yandex-ի աջակցությանը, ներկայացրել միջադեպի բոլոր մանրամասները։ Ընկերությունը արձագանքել է՝ խոստանալով ուսումնասիրել վարորդի վարքը և ձեռնարկել համապատասխան քայլեր։ Բացի այդ, վերադարձվել է հավելյալ գանձված գումարը։


Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ