Ներքին 1 տարի առաջ - 15:30 01-08-2025

Արամ Սարգսյանի մահափորձը իր եղբոր փեսայի հետ է կապված

Ինչպես արդեն հայտնի է, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով օրեր առաջ կալանավորվել է գործարար Ստեփան Սամվելյանը։ Ու մինչ տարբեր շրջանակներ պնդում են, որ Արամ Սարգսյանի դեմ մահափորձը կապ ուներ նրա քաղաքական դիրքորոշման հետ, պարզվում է մահափորձի իրական պատճառն ամենևին չունի առնչություն քաղաքականության հետ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պատճառը շատ հին է՝ կապված 2000-ականների հետ։ Վազգեն և Արամ Սարգսյանների եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով 2003 թվականին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, գործնական հարաբերություններ է ունեցել Ստեփան Սամվելյանի հետ։ Արմենը, Ստեփանը և վերջինի մորաքրոջ տղան եղել են գործարանի համասեփականատերեր։ Արմեն Սարգսյանի՝ կալանավայրում հայտնվելուց հետո գործարանը վաճառել են և 3 սեփականատերերն էլ ստացել են իրենց գումարները։ Սակայն գործարքն ավարտելուց հետո Սամվելյանը հայտարարել է, որ իրեն տվել են կեղծ փողեր։ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կապ չունի գործարքի հետ (ազատազրկված է եղել) և հետևաբար նաև կեղծ գումարներից տեղյակ չէ։ Իսկ Ստեփան Սամվելյանը նշել է, որ պատրաստվում է վրեժ լուծել և կենտրոնացել է Արմեն Սարգսյանի վրա՝ հայտարարելով՝ կամ քեզ եմ վնաս տալու, կամ ընտանիքիդ որևէ անդամի։

Թիրախում նաև հայտնվել է ՀԷՑ-ի նոր գնորդ (ըստ մամուլի) Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նշենք, որ GTB Holdings-ի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը, Արմեն Սարգսյանի փեսան է, և մի քանի անգամ հանդիպել է Ստեփանին, որից հետո Ստեփան Սամվելյանը որոշել է, որ պետք է առաջինը վերացնի Գրիգորին, քանի որ համարել է իրեն խոչընդոտ իր հարցերը լուծելու մեջ։ Գրիգոր Տեր-Ղազարյանը շրջում է թիկնազորով և մի քանի անհաջող փորձից հետո կենտրոնացել է Արամ Սարգսյանի վրա:

Ի վերջո, թիրախում հայտնվել է Արմեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ում նկատմամբ էլ ըստ տարածվող տեղեկությունների պետք է կատարվեր մահափորձը։

Oragir.News-ը կապ է հաստատել Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ՝ փորձելով ճշտել տեղեկությունը։ Վերջինը չի հերքել, սակայն նշել է, որ չի կարող շատ բան ասել՝ նախաքննական գաղտնիք է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է