Ներքին 1 տարի առաջ - 12:54 01-08-2025

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ․ ՀՀ ԱՆ

Մեկնարկում է կրծքով կերակրման իրազեկման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը` բարելավելու երեխաների առողջությունը: Այս տարվա կարգախոսն է. «Կյանքի առողջ սկիզբ, լիահույս ապագա»:

«Սիրելի՛ մայրիկներ, հիշե՛ք`

կրծքով կերակրումը մանկանը կերակրելու լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը,

կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշիռ մասը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի:

Կրծքով կերակրումը նաև օգտակար է կանանց առողջության համար`
նվազում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի,
սակավարյունության,
հետծննդաբերական դեպրեսիայի և այլ խնդիրների հավանականությունը:

Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ: Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն այն կրծքով կերակրելու համար խոչընդոտ չէ:

Կրծքով կերակրելն ունի նաև հոգեբանական առավելություններ. ձևավորում է սեր և ջերմություն մոր և մանկան միջև, մայրը հոգեպես առավել բավարարված է, երեխան ավելի քիչ է լաց լինում և իրեն ավելի պաշտպանված զգում»,-հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է