Ներքին 1 տարի առաջ - 10:17 01-08-2025

Կրակոցներ՝ Գեղարքունիքում. 20-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հուլիսի 9-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարտունի համայնքի նախկին կինոյի շենքի հետնամասից «որովայնի և ձախ ծնկան շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նա Արցախի Հանրապետության բնակիչ 20-ամյա Ալբերտ Գ․-ն է։

Ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս․-ն իր մոտ պահվող օդամղիչ «PM-X» տիպի ատրճանակից 4-5 կրակոց է արձակել Ալբերտ Գ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը։

Ոստիկանների կողմից Նարեկ Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, ում անձնական խուզարկությամբ բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող օդամղիչ ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Նարեկ Ս․-ի, հանցագործության գործիք հրազենի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է