Լեռնային Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ցավալի է և խորապես անընդունելի։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ Այվազովսկու՝ համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր ռուս նկարչի հուշարձանը Ղարաբաղում ապամոնտաժելւ ափսոսանք է առաջացնում»,- ասել է նա։