Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, համերգ կունենա Ջենիֆեր Լոպեսը: Համերգը կլինի այս տարի, օրը, սակայն, հայտնի չէ։ Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 31-ի նիստում որոշեց «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում Snoop Dogg բառերը փոխարինել Ջենիֆեր Լոպես բառերով:
Նշենք, որ 2024–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Սնուփ Դոգի՝ 2023–ի սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Ժաննա Անդրեասյանն էլ ասուլիսին ասել էր` կա՛մ համերգը կկայանա, կա՛մ ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, և գումարները կվերադարձվեն։