Ներքին 1 տարի առաջ - 13:36 28-07-2025

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ֆրանսերենի ուսուցիչների «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստման դասընթացների է մասնակցել շուրջ 240 ուսուցիչ։ Կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Քննարկվել են նաև 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ անցկացվելիք ցուցադրության կազմակերպչական հարցերը։ Նախատեսվում է Լուվրի հավաքածուից Հայաստան տեղափոխել ավելի քան մեկ տասնյակ նշանակալի ցուցանմուշ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց», – նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ՀՀ թանգարանները վերջին տարիներին միջազգային ցուցադրությունների կազմակերպման արդյունավետ աշխատանքներ են իրականացրել։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության և Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնություններին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն իսկ ձևավորված է դինամիկ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն, որը կառուցված է փոխադարձ վստահության ու համատեղ արժեքների վրա։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակաբար ներդնելու ջանքեր համագործակցության խորացման, նոր նախաձեռնությունների իրականացման և երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզու դասավանդման զարգացմանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով