Ներքին 1 տարի առաջ - 10:41 28-07-2025

Այգուն չհետևելը համապատասխան հետևանք պետք է ունենա. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող այգիների, մասնավորապես՝ Կոնսերվատորիայի դիմացի այգու վիճակին։

«Կոնսերվատորիայի այգին, որը երկարաժամկետ վարձակալության է տրված, ունենք դատական գործընթաց։ Դատական պրոցեսների շատ-շատ երկար ձգձգումները բերում են նրան, որ այդ այգիները սկսում են չորանալ։

Պետք է խնդրեմ՝ անկախ նրանից՝ վարձակալած է, թե ոչ, գնացե՛ք, ջրե՛ք այգին, որովհետև հետո մենք ենք պատասխան տալու»,- ասել է նա։

Նա հանձնարարել է ջրել այգին՝ անկախ նրանից, որ այն իրենց տիրապետության տակ չէ և դատական գործընթաց է ընթանում։

«Անկախ նրանից՝ դատական գործընթաց է, թե ոչ, վնաս է քաղաքին հասցված, մի հատ էլ իրավական տեսանկյունից շարունակությունը պետք է նայենք։

Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց մոտ, որ չորացնե՞ն այգին։ Դա՞ է նպատակը։ Եթե դա է նպատակը, մի հատ էլ համապատասխան հետևանք պետք է իրենց համար ունենա չհետևելը, որովհետև սա քաղաքացին ուղիղ հասցված վնաս է։ Վնասում են մեզ՝ երևանցիներիս, Երևան քաղաքին, և իրենք պետք է պատժվեն։ Իսկ դուք գնացեք՝ ջրեք»,- ասել է նա։

Քաղաքապետը նաև նշել է. «Ովքեր այս գործերը քննում են դատական ատյաններում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այս գործերի վրա։ Երբ այս պրոցեսները շատ երկար են տևում, դրանք բերում են շատ վատ հետևանքների, և խնդրում եմ՝ հնարավորինս այս տեսակ գործերի, մանավանդ հանրային կարևորություն, հանրային շահ ներկայացնող գործերի վրա, մի փոքր ուշադրությունը սևեռել և շատ երկար պրոցեսներ չիրականացնել ու ինչ-որ ուղղությամբ որոշում կայացնել, որովհետև միայն այս գործը տարուց ավելի քննվում է։ Տարուց ավելի քննվում է, այգին չորացավ»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար