Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 23:58 27-07-2025

Եկել են ժամանակներ, երբ չգիտենք՝ մեր բզկտված երկիրը մե՞րն է, թե՝ չէ․ Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համառոտ ողբերգություն հայոց:

Կային ժամանակներ, երբ մեր երկիրը մերն էր, երկինքը մերն էր, Վահագնը մերն էր, ծիրանի ծովը մերն էր, մեր երկրին հարող ահագին տարածքներ էլ՝ Իրան-Թուրան ողջ ներառյալ, մերն էին:

Հետո եկան ժամանակներ, երբ մեր երկիրը մերն էր, երկինքը մերն էր, Աստվածը մերն էր:

Հետո եկան ժամանակներ, որ մեր երկրի մի մասը մերն էր, երկինքը մերն էր, Աստվածը մերն էր:

Հիմա եկել են ժամանակներ, երբ չգիտենք՝ մեր բզկտված երկիրը մե՞րն է, թե չէ, երբ երկինքը մերը չի, և չգիտենք, թե ուր է Աստված:

Հետո կգա՞ն ժամանակներ...մեզ համար»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի