Արտաքին 11 ամիս առաջ - 16:05 26-07-2025

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 10 մարդ է մահացել

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել. հրդեհի էպիկենտրոնը երկրի հյուսիս-արևմուտքն է, որտեղ 5 նահանգներ՝ Էսկիշեհիրը, Բալիքեսիրը, Իզմիրը, Աֆյոնքարահիսարը և Մանիսան, «խեղդվում» են կրակի մեջ։

Մահացածների թիվն աճում է։ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտնել է Էսկիշեհիրում 10 մահվան մասին։

«Անտառտնտեսության 19 աշխատողներ, 5 փրկարարներ և մեր 24 գործընկերները, որոնք պայքարում էին քաղաքի Սեյիթգազի շրջանում հրդեհի դեմ, հայտնվել են կրակի մեջ, երբ քամին հանկարծակի կրակը քշել է նրանց ուղղությամբ։ Մենք կորցրել ենք 5 անտառտնտեսության աշխատողների և 5 փրկարարների։ 14 մարդ ներկայումս բուժվում է հիվանդանոցներում», - ասել է նախարարը Անկարայի հրդեհների կառավարման կենտրոնում։

Հրդեհի էպիկենտրոնում հայտնված ևս 12 մարդ ինքնուրույն լքել է տարածքը, իսկ մի քանիսը ապաստան են գտել քարանձավում։ Նրանցից բոլորը փրկվել են։

Էսկիշեհիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյի խոսքով՝ հրդեհը վնասել է մոտ 60 հեկտար անտառ։ «Հրդեհը չի տարածվել բնակեցված տարածքներում, բայց վտանգը մնում է: Տարածքի սառեցման աշխատանքները կտևեն մի քանի օր», - ասել նա։

Աֆյոնկարահիսար նահանգի Սարըջաովա գյուղը տարհանվել է: Դիքիլի զբոսաշրջային հանգստավայրում (Իզմիրի նահանգ) հրդեհը հասել է Իզմիր-Չանաքքալե մայրուղուն. ճանապարհը փակ է երթևեկության համար: Սաֆրանբոլուում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (Քարաբուքի նահանգ), հրդեհի դեմ պայքարը չի դադարում արդեն երրորդ օրն է: Այնտեղ 14 գյուղ հայտարարվել է տարհանված: Երկրի ամենազբոսաշրջային նահանգներում՝ Անթալիայում, Մուղլայում և Իզմիրում, հյուրընկալության ոլորտը դեռևս անվտանգ է. փրկարարները մարում են անտառային հրդեհները Անթալիայի Աքսու, Մուրատփաշա և Մանավգատ շրջաններում, բայց հրդեհը դեռևս չի մոտենում զբոսաշրջային համալիրներին, և 3 շաբաթ առաջվա իրավիճակը, երբ զբոսաշրջիկները օգնում էին փրկարարներին մարել հրդեհը, այլևս չկա։

Անտառային հրդեհների տարածմանը նպաստում են անսովոր շոգը և ուժեղ քամին։ Այսօր Անթալիայում ջերմաստիճանը 44 աստիճան է, Իզմիրում՝ 42, Մուղլայում՝ 38, Ստամբուլում՝ 33։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել