Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 10:10 25-07-2025

Նիկոլ Փաշինյանը Ալթայում մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ալթայում մասնակցեցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին, հանդես եկա ելույթով»։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, նշել է.


«Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի 80%-ը կազմված է բարձրլեռնային շրջաններից: Մեր երկիրը հայտնի է իր կլիմայական գոտիների բազմազանությամբ՝ չորային մերձարևադարձայինից մինչև ալպյան: Հայաստանն ունի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ: Չորս ազգային պարկերը և երեք արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրանց թվում է Խոսրովի արգելոցը, որի հիմքում ընկած է մարդածին անտառը, որը հիմնադրվել է 4-րդ դարում՝ որպես թագավորական որսորդավայր: Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը, տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է:

Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ Ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։

Այդ իսկ պատճառով Հայաստանի Կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ․ ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար։

Ազգային կարիքներին և միջազգային պարտավորություններին ի պատասխան, 2021 թվականի մայիսին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2026 թվականների միջոցառումների ցանկը՝ այդպիսով սահմանելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և դրա պլանավորման ջանքերը երկրում՝ ապագայում մշտական և շարունակական հիմունքներով:

Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը:

Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր: 2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում:

Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը:

Ինչպես գիտեք, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026 թվականին:

Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները:

Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին