Արցախի անտառներում ու արոտավայրերում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այրվում են Մարտակերտի և Ակնայի (Աղդամ) մոտակայքում գտնվող տարածքները։
Ըստ հաղորդագրությունների` կրակը տարածվում է հարակից հատվածներ:
Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ականների պայթյունը։