Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 21:17 22-07-2025

«Զարթոնք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից:

Այդ մասին հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը․

«1. ԱՌԱՋԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Ս.Կարապետյանին:
Կուսակցությունը գտել է, որ`
– Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը:
– Իսկ ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով հանցագործության փաստը, ինչպես նաև այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն:

– Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ-ն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա:
Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին:

2․ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է ի հակասումն հետևյալ նորմերի պահանջների, այն է՝
– ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
– «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
– «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միջամտելով Եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում, համաձայն համապատասխան կանոնադրության:
Վերոհիշյալ կանոններից հետևում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ամբողջ կյանքի ընթացքում՝ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից:

Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելով Կաթողիկոսի այս իրավունքի դեմ վնաս է պատճառում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ Եկեղեցու շահերին՝ խոչընդոտելով Եկեղեցու գործունեությունը:
Արդեն մի քանի անգամ է Եկեղեցին փոխում է իր ծրագրերը (այդ թվում՝ ժողովները, հանդիպումները) պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ վարքագծով:

Կուսակցությունը գտել է, որ վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում