Ներքին 1 տարի առաջ - 13:40 22-07-2025

Իշխանականների, նրանց քարոզիչ-փորձագետների դեմ այս ամիս մինչև 30 հայց ենք ներկայացնելու. Խուդոյան

Բագրատ սրբազանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ՝ անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավն ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ՝ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն։
Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:
Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, քպ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:
Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն:
Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր»:
Դատարանը դատի՜»։

Oragir.News-ը թեման մանրամասնելու համար զրուցեց փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցերի նպատակը․

«Այս հայցերի ներկայացման նպատակն այն է, որ քաղաքական գործիչները և այն անձինք, ովքեր հասարակության մեջ ներկայանում են որպես կարևորություն ունեցող մարդիկ, մի փոքր հաշվետու լինեն իրենց խոսքի նկատմամբ՝ չվիրավորեն, չզրպարտեն մարդկանց»,- ասաց նա։

Հարցին, արդյոք հնարավո՞ր է օրինախախտները դատարաններում պարտվելուց հետո դադարեն խախտել անմեղության կանխավարկածը, զրպարտել, վիրավորել մարդկանց արժանապատվությունը, ոտնահարել մարդու իրավունքները, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Օրինակ՝ հենց Ստյոպա Սաֆարյանը, ունի չորս կամ հինգ պարտված զրպարտության գործ։

Այս ամիս մինչև 30 հայց կներկայացնենք։ Պետք է հետևենք ընդհանուր նրանց վարքագծի փոփոխությանը։ Եթե շարունակեն նույն ձև, նորից հայցեր կներկայացնենք, և թող իրենք գնահատեն, իրենց ընտանիքների բարօրությո՞ւնն է իրենց համար կարևոր, թե՞ իրենց զրպարտչական խոսքը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից