Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:50 20-07-2025

Ժողովուրդն ատում է Նիկոլին, ուղղակի ճար չունի. բնազդով զգում է, որ ընդդիմությունն իրեն նորից խաբում է

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Օրը հազար անգամ լսում ու կարդում ենք՝ անհավատալի է, բայց հայ ժողովուրդն էս ամեն ինչի հետ համակերպվել է, հայ ժողովուրդը չի տեսնում մոտեցող նոր աղետը: Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում մեր ժողովրդի հետ, այսքանից հետո անգամ «ժողովուրդն» աջակցում է Նիկոլին:

Սուտ է: Սուտ է: Սուտ է: Մեծ սուտ է: Լկտի սուտ է: Անբարոյական սուտ է: Տիեզերական սուտ է:
Ժողովուրդը ամեն ինչ շատ լավ տեսնում է: Ժողովուրդը ոչ մի կերպ չի համակերպվել ոչ կորուստների ու ոչ էլ գալիք աղետի հետ: Ժողովուրդն ատում է Նիկոլին: Ժողովուրդն ուղղակի ճար չունի. բնազդով անգամ զգում է, որ քաղաքական ընդդիմությունն իրեն նորից խաբում է: Դիփ խաբում է:

Ոչ մի ժողովուրդ աշխարհում ինքն իրեն չի ինքնակազմակերպվում: Հակառակն է լինում՝ ընդդիմությունը, քաղաքական ուժերն ու անհատներն են ստանձնում ժողովրդին համախմբելու, նրա զգացմունքները գործողության ու փոփոխության վերածելու առաքելությունը: Միշտ ու ամենուրեք:

Հայաստանում 2020 թ. ի վեր հատկապես եղել է հակառակը՝ ընդդիմադիր շորեր հագած քաղաքական առևտրականները արել են լրիվ հակառակը՝ քամուն են տվել ժողովրդի բնական ըմբոստությունն ու ցասումը, փողոց հանելով ժողովրդին՝ ամեն անգամ նոր հիասթափության են տարել նրան: Իրենց հաջորդական անհաջողությամբ ու կասկածելի վարքով էլ ավելի են սրել ժողովրդի կասկածամտությունն իրենց ու ընդդիմության նկատմամբ:

Ու այս ամենը 2018 թ. համազգային ոգևորությանը հաջորդած տիեզերական հիասթափությունից նակաուտի ենթարկված, 2020 թ. արյունալի պատերազմից հետո հետկոնֆլիկտային դեպրեսիայի մեջ հայտնված նույն ժողովրդին:

Նիկոլը չի հաղթել՝ դուք եք պարտվել: Նիկոլն ուժեղ չէ՝ դուք եք թույլ:

Հանեք արանքից Նիկոլի մեռած ու անփառունակ իշխանությունը սնուցող ընդդիմադիր քաղաքական վաշխառուներին ու առևտրականներին: Հանեք Նիկոլին հանցակից դարձող ընդդիմությանը: Տվեք մեր ժողովրդին ռեալ այլընտրանք ու կամային առաջնորդություն՝ կտեսնեք, թե ինչ է իրականում մտածում ժողովուրդը: 2018 թ. փողոցն ու հրապարակը ձեր աչքին մանկական խաղ ու պար կթվան:
Ձեր ձախողումը ժողովրդի վզին մի փաթաթեք:

Ամոթ չէ. դա Նիկոլին ուղիղ հանցակցություն է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու