Ազովի ծովի ափերը լցվել են մեծաքանակ մեդուզաներով, որոնք խայթում են հանգստացողներին արդեն ջուր մտնելու առաջին իսկ պահից։
Տեղացիները հայտնում են, որ մեդուզաների կտրուկ շատացումը կապված է ծովի աղայնության բարձրացման հետ․ գետերից ներհոսքը պակասել է, իսկ ձմեռը եղել է անսովոր տաք։