Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 12:13 19-07-2025

Ծերանոցում թոշակառուներին նվաստացրել, ծեծել և սովամահ են արել

Ռուսաստանի Ուֆա քաղաքում գործող «Պեչկի-Լավոչկի» ծերանոցում բացահայտվել են սարսափելի խախտումներ՝ հիշեցնելով իրական սարսափ ֆիլմ։ Հայտնում է mk.ru-ն։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հաստատությունում թոշակառուներին ծեծի են ենթարկել, կապել, զրկել սննդից և նույնիսկ փաթաթել վերմակներով՝ իբրև «պատժամիջոց»։

Նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ տարեցներին նվաստացրել են, կերակրել ժամկետանց մթերքներով կամ ընդհանրապես զրկել սննդից՝ մատնելով սովամահության։ Ծերանոցի կենվորների նվաստացմանը մասնակցել է նաև հաստատության տնօրենը։

Աշխատակիցը, մասնավորապես՝ պատմել է, որ ծերանոցի բնակիչ տարեց մի կնոջ փաթաթել են վերմակով, մահճակալից նետել հատակին՝ առանց պատճառի։ Հարազատները կնոջը տուն են տարել, սակայն վերջինս մի քանի օր անց մահացել է։ Ծերանոցի աշխատակիցները պնդել են, թե կինը «խելագարվել է»։

Խոշտանգումների տեսանյութերը արդեն հայտնվել են համացանցում։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է