Ներքին 3 տարի առաջ - 15:46 02-02-2023

Կյանքի ինչ-որ ճանապարհներ կան, որ թույլ են տալիս սովամահ չլինել. ինչպես են նարինջն ու մանդարինը հասել Արցախ

Շրջափակման 52-րդ օրը Ստեփանակերտի շուկայում և խանութներում նարինջ և մանդարին է հայտնվել։

Յոթ շաբաթ է՝ Արցախում միրգ ու բանջարեղեն չէր ճարվում։ Օրերս էլ սկսել էին նաև գազար վաճառել: Արցախի կառավարությունը հայտարարում է՝ այժմ աշխատում են նաև Ստեփանակերտից դուրս այս ապրանքները բաշխելու համար։ Նաև հրապարակել են վաճառքի առավելագույն գները:

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է շրջափակման մեջ հայտնված Արցախ հասել նարինջ և մանդարին, ասաց. «Մենք պարբերաբար այդ մասին հայտարարել ենք, որ խաղաղապահների միջոցով, կամ Կարմիր խաչի միջոցով ինչ-որ հումանիտար բան կարող է այստեղ հասնել։ Այս խողովակն է, այլ խողովակ չկա»։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե երբ բարձրաձայնում եք այն մասին, որ նարինջ ու մանդարին է հասել Արցախ, մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը հետագայում կարող է ասել, որ Արցախը շրջափակման մեջ չէ և սնունդ միշտ էլ մտել է Արցախ, Հարությունյանն ասաց. «Մենք նաև ասել ենք, որ խաղաղապահների միջոցով կարողանում ենք ինչ-որ x քանակի բան բերել, բայց եթե մենք նախկինում օրեկան 400 տոննա ապրանք էինք բերում, որպեսզի բնականոն կյանքն ապահովեինք, հիմա դա, բնական է, հնարավոր չէ։ Այսինքն՝ երկու-երեք մեքենայով հիմա ինչ-որ x քանակի բան է բերվում, չասելու դեպքում էլ մենք հասկանում ենք, որ այսօրվա ինտերնետային պայմաններում միանգամից տարածվում է տեղեկությունը, դրա համար էլ մենք այդ ճանապարհը ընտրեցինք։ Պետնախարարը իր ելույթերից մեկում ասաց, որ կյանքի ինչ-որ ճանապարներ կան, որ թույլ են տալիս ուղղակի սովամահ չլինել, բայց չի նշանակում, որ թույլ են տալիս բնականոն կյանք ապահովել»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր