Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:15 18-07-2025

Այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր. քահանա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրում է․

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ։

Ազգային պետությունը լուծարելու` նոր պետություն և աշխարհակարգ հիմնելու և հաստատելու համար անհրաժեշտ է կազմաքանդել.

1) Ազգային կրթությունը։ Այս վտանգավոր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նսեմացնել դերը գիտնականի, ուսուցչի և դասախոսի։

2) Ավանդական ընտանիքը։ Այս անբարո նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել կնոջ դերը ընտանիքում`որպես տնային տնտեսուհու։ Կնոջը պետք է համոզել, որ իր երջանկությունը ամուսնուց անկախ լինելու և բացարձակ ազատությունը մեջ է։

4) Ազգային բանակը։ Այս կործանարար ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է նսեմացնել հայրենասեր սպայի և հերոս հրամանատարի դերը։

5) Սուրբ Եկեղեցին։ Այս նենգ ու չար նպատակին հասնելու համար `անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել հոգևորականի դերը։

Անշուշտ, այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո մի գուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր, բայց ո՛չ Հայրենիք։

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ ` հայաստանցիները։

Զգույշ եղե՛ք, մի՛ խաբվեք։

Տերն օրհնի մեր Հայրենիքը, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և իմաստություն պարգևի մեր ազգին։

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը