Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 17:05 18-07-2025

Չեմ հավատում, որ սրանք բացահայտել են Խորխոռունու սպանությունը․ Ալբերտ Բազեյան

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին։

«Սպանությունը կազմակերպել են 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, կատարել են Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն՝ շահադիտական դրդումներով:

Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Oragir.News-ի հետ զրույցում, գնահատելով ներկայիս իշխանությունների և իրավապահների ջանքերը՝ բացահայտելու 27 տարի առաջ տեղի ունեցած ամենաառեղծվածային սպանություններից մեկը, նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն ասաց․

«Նախ՝ վստահություն չունեմ ներկա իշխանության որևէ հայտարարության վերաբերյալ և չեմ ընդունում այս իշխանության ո՛չ խոսքը, ո՛չ որևէ գործողություն։

Ասեմ, որ Խորխոռունուն ճանաչել եմ։ Նա եղել է Պաշտպանության փոխնախարար։ Թե ո՞վ է եղել նրա սպանության հեղինակը, ո՞վ է կազմակերպել՝ չգիտեմ։ Այսքան ժամանակ չի բացահայտվել, և հիմա՝ ինչ-որ հայտարարություն․․․»։

Ալբերտ Բազեյանը նշեց, որ հիմա էլ հավատ չունի, որ ներկա իշխանությունները բացահայտել են Խորխոռունու սպանությունը։

«Սրանք ընդամենն ուզում են միավոր հավաքեն, որ թե տեսեք՝ մենք այնքան լավ արդարադատություն ենք, այնքան լավ քննչական ու հետախույզներ ենք, որ այսքան տարի անց բացահայտեցինք Խորխոռունու սպանությունը»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավակնում են վերադառնալ իշխանության, այդքան նիկոլականները պաշտպանված են, հանրությանը վախեցնելով նախկինների վերադարձով։

«Ես այն կարծիքին եմ, որ հայ ժողովրդի մեջ կգտնվեն հարյուրավոր մարդիկ, ովքեր կլինեն ավելի կրթված, ավելի տեսքով, ավելի հայրենասեր ու ավելի լավ կղեկավարեն մեր պետությունը, քան Նիկոլ Փաշինյանը։ Անպայման էդ չորսի անուննե՞րը պիտի տան, էլ մարդ չկա՞ մեր պետության մեջ։ Այս դավաճան և թուրքամետ իշխանությանը հեռացնելու համար մենք բոլոր ղեկավարների հետ կարող ենք համագործակցել։ Բայց եթե նրանք լավ ղեկավարեին մեր պետությունը, Նիկոլի նման կիսագրագետ մեկը, ով չունի լիարժեք բարձրագույն կրթություն, ով չի ծառայել բանակում, չէր կարող փողոցից գար, վերցներ իշխանությունը»,- եզրափակեց նախկին քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան