42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 18:17 17-07-2025

Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Ս․թ․ հուլիսի 10-ին Երևանի «Փարավոն» համալիրում կայացել է հերթական Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը։ 20 միջազգային հովանավորներով խաղային տեխնոլոգիաների ոլորտի՝ տարածաշրջանում ամենախոշոր մրցանակաբաշխությունն այս տարի միավորել է 600-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց թվում աննախադեպ տոկոս են կազմել աշխարհի խոշոր ՏՏ ընկերությունների հենց ղեկավար կազմի ներկայացուցիչները։

Այս տարի մրցանակաբաշխությունը ներառել է անվանակարգեր երեք կատեգորիաներում․ Ortak, որում մրցել են տասնյակ ընկերությունների կողմից ներկայացված լավագույն NFT հավաքածուները

FTN՝ տարբերվող դիզայնը և տեխնոլոգիական նորարարությունը գնահատող կատեգորիա, և բոլորովին նոր՝ YoDoor կատեգորիան, որում ներառված անվանակարգերի պահանջները վերաբերում են տարածքների եռաչափ դիզայնին ու օգտատերերի սահուն տեխնոլոգիական փորձառությանը։ Մրցանակները տրամադրվել են FTN-ային որոշակի արժեք ունեցող NFT-ներով։

4 ժամ տևած Ortak x B.F.T.H. Arena շքեղագույն մրցանակաբաշխությանը ներկա են եղել օտարերկրյա հայտնի դիջեյներ, արտիստներ Հայաստանից ու արտերկրից, շոու-ծրագիրը հագեցած է եղել տեխնիկական ու լուսային դիտարժան լուծումներով։

Նշենք, որ Ortak կատեգորիայում «Լավագույն Ortak Estate հավաքածու» (Best Ortak Estate Collection) է ճանաչվել «RAK» ընկերությունը, «Լավագույն Ortak կատարող» (Best Ortak Performer) է ճանաչվել Ռուբեն Հախվերդյանը, «Լավագույն սկսնակ NFT հավաքածու» (Best Start-up NFT Collection) անվանակարգում էլ՝ «Consulabs» ընկերությունը, «Տարվա լավագույն նորարարական բիզնես» (Most Innovative Business of the Year) է ճանաչվել «Orbitial Gaming» ընկերությունը։

FTN կատեգորիայի անվանակարգերի հաղթողներից են. «Տարվա FTN նորարարություն» (FTN Innovation of the Year)՝ «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը, «Լավագույն FTN խաղի դիզայն» (Best FTN Game Design)՝ «PHOENIX 7» ընկերությունը, «FTN խաղի լավագույն երաժշտությունը» (Best FTN Game Soundtrack) ներկայացրել է «Endorphina»-ն:

YoDoor կատեգորիայի անվանակարգերից «Լավագույն YoDoor անշարժ գույքի ընկերություն» (Best YoDoor Estate Company) է ճանաչվել «InterContinental Ras Al Khaimah»-ն, իսկ «Լավագույն YoDoor տարածություն» (Best YoDoor Space) անվանակարգում՝ «Blockchain Embassy»-ն:

Հավելենք, որ հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա այս տարի՝ դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա քաղաքում։

Ամենից շատ դիտված