copy image url
Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 00:02 17-07-2025

Թբիլիսին հերքել է վրացական անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին տեղեկատվությունը

Թբիլիսին հերքել է վրացական անցակետերում հայկական բեռների (ներառյալ գազային արտադրանքի) ենթադրյալ արգելափակման մասին տեղեկատվությունը, հաղորդում է Sputnik Վրաստանը:

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ տարածված տեսագրությունները (հերթերի) չեն արտացոլում մաքսային անցակետերում (ներառյալ Կազբեգիի անցակետը) իրական իրավիճակը, որտեղ կարճ ժամանակում վերացվել է բեռնատարների ուշացումը:

«Բեռնաշրջանառության աճի պայմաններում միջազգային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների բոլոր մաքսային ընթացակարգերը կատարվում են հատուկ ռեժիմով դրանց անխոչընդոտ անցումն ապահովելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: