Արտաքին 4 տարի առաջ - 21:29 09-01-2022

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է 164 զոհերի մասին տեղեկատվությունը

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է անկարգությունների ժամանակ զոհվածների թվի մասին ավելի վաղ հրապարակված տեղեկությունը։ Հաղորդվում էր 164 զոհերի մասին։ Այդ թվում՝ մահացել են 4, 11 և 15 տարեկան երեք երեխաներ։

Տեղեկության հաստատման համար Orda Telegram ալիքը դիմել էր գերատեսչությանը։

«Վիճակագրության հրապարակումը տեխնիկական սխալ է։ Տեղեկատվությունը չի հեռացվել կամ հերքում չի հրապարակվել՝ երկրում ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների պատճառով»,- հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունը հաստատել է տուժածների թիվը՝ 2265 մարդ։ Հիվանդանոցում բուժում է ստանում 719 քաղաքացի։ Նրանցից 83 հիվանդի վիճակը ծանր է։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու