copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:22 16-07-2025

Արա Աբրահամյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «չդիպչել հայ ժողովրդին, այլ հոգ տանել նրա անվտանգության համար»։ «Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)... Նա մեղադրում է ընդդիմությանը, իբր ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։ Մեր ժողովուրդն ամենալավն է, պարո՛ն Փաշինյան։ Պետք է հոգ տանել ժողովրդի մասին, որ նա լավ ու անվտանգ ապրի, որ երեխաներն ապագա ունենան։ Իսկ դուք ի՞նչ եք անում»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Աբրահամյանը: