Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:21 02-05-2026

Ալիևը մտադիր է աջակցել Փաշինյանին, նոր հրահանգ է իջեցվել, Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։

Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։

Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։

Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։
Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը։ Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։

Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։

Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան