Մամուլ 1 տարի առաջ - 07:45 15-07-2025

Արել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը` հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ քաղաքական էլիտան Գորիսում է եղել: Իշխանականները Գորիս են գնացել ուրբաթ երեկոյան, հավաքույթ կազմակերպել, միմյանց հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել, իսկ շաբաթ առավոտյան սկսել են ՔՊ քաղաքական ժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպման ընթացքում նախ օրակարգը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրություն, այնուհետև գրեթե բոլոր ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ելույթներ են ունեցել ու հարցեր տվել Փաշինյանին՝ ինչն ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները ամեն բան արել են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի ներառվեն 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում:

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը հստակ նշել է, որ պետք է ամեն բան անել, որպեսզի ՔՊ նոր վարչության ընտրություններն անցնեն առանց որևէ կեղծիքների, սկանդալներ չլինեն, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակություն էին:

Այս անգամ հավաքվելու է ավելի քան 1000 պատվիրակ, և վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ պետք է խիստ լինի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ականներին Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված որևէ քաղաքական ուժ իրենցից առավելություն չունի, բայց իրենք պետք է շատ ակտիվ աշխատանքներ տանեն, որ կարողանան միահեծան իշխանություն լինել: ՔՊ-ականները հասկացել են, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պետք է տրված համարել:

Ի դեպ, Փաշինյանը երեկոյան բոլորին հրաժեշտ է տվել ու հեռացել Գորիսից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին