Ներքին 1 տարի առաջ - 15:55 14-07-2025

Սիրիան կսատարի «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին՝ արագացնելով սիրիահայերի արտագաղթը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացնում պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Շատ շրջանակներում սա քննարկվում էր որպես հակահայկական հանդիպում, և շատ վերլուծաբաններ անհանգստացած են նրա այցով, քանի որ կարծում են, որ հնարավոր են վտանգներ Հայաստանի համար։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ, ով նշեց, որ այս պահին մենք գործ ունենք այլ Սիրիայի հետ. այն նույնը չէ, ինչ մեկ կամ երկու տարի առաջ էր։

«Ներկայիս Սիրիան գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ։ Այնտեղ Թուրքիան հասել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմաքաղաքական իշխանության։ Եվ մի բան բնական է. եթե Արևմուտքում, Եվրոպայում, Ամերիկայում այդ մարդուն ընդունում են, և նույնիսկ բաց աղբյուրներից հասանելի տեսանյութերից պարզ է, որ ահաբեկիչ է, բայց հիմա դարձել է նախագահ, ինչու չպետք է ընդունեն Ադրբեջանում»։

Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանային կոնտեքստում Թուրքիան վերջին տասնամյակում իրականացնում է ակտիվ ծավալապաշտական քաղաքականություն՝ թուրքականության և թուրքական շահի առանցքի շուրջ՝ փորձելով դառնալ նոր ուժային բևեռ։

«Բևեռի ներսում փոխայցելությունները շատ բնական են։ Այո, միջնաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ տեսանելի հեռանկարում այս կամ այն կերպ ներկայիս Սիրիան նույնպես կարող է որդեգրել հակահայկական, հակահայաստանյան քաղաքականություն։ Դա, առաջին հերթին, կդրսևորվի Սիրիայից հայության վերջին խմբերի, վերջին մարդկանց արտահոսքով և, ընդհանուր առմամբ, հայկական խոսույթին՝ նախևառաջ պրոադրբեջանական, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթին սատարելով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը