«Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հրապարակել է քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառների լուսանկարներ, որոնք ազատություն են պահանջում ապօրինի կալանավորված Սրբազան հայրերի և մյուսների համար:
«Ազատություն Սրբազան Հայրերին և մեր պայքարի հերոս մասնակիցներին»,- նշված է էջում:
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը կալանավորված են 2 ամսով: