Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 13-07-2025

Վերջին տարիներին անընդհատ թանկացումներ են․ միսը, կարագը, ամեն ինչ թանկացել է. հարցում

Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն թանկացումներ են։ Ակնհայտ գնաճ կա, չնայած այն պնդումներին, որ տնտեսական աճ կա։ Գնաճը դրսևորվում է բոլոր ոլորտներում` սննդամթերք, ալկոհոլ, ծխախոտային արտադրություն, հագուստ կոշիկ և այլն։ Հանրության շրջանում շատ են դժգոհություններն այս թանկացումների և դրա ֆոնին ցածր աշխատավարձերի մասով։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Վերջին շրջանում ապրանքների թանկացում նկատե՞լ եք։ Որքանո՞վ է այն ազդել Ձեզ վրա»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ կան թանկացումներ և դրանք զգալի կերպով ազդել են իրենց վրա։ «Այո, զգալի ազդել է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վերջին տարիներին անընդհատ թանկացումներ են։ «Էս քանի տարին էլ անընդհատ թանկացել ա բոլոր ապրանքներն էլ՝ միսն էլ, կարագն էլ։ Բավական է ազդել մենակ իմ վրա չէ, բոլորի վրա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թանկացումները միշտ են ազդում։ «Կարելի ա ասել այո, միշտ էլ ազդում ա մեզ վրա, նայած աշխատավարձն ինչքան ա»,- ասաց նա։

«Իհարկե, բավականին ազդել է մեզ վրա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ