Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:54 12-07-2025

Երեխաները խոցելի են դառնում․ ՄԻՊ-ը քննադատում է փաստաբանին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ: Հուլիսի 12-ին ՄԻՊ թեժ գծին փաստաբանի կողմից կրկին ահազանգ է ստացվել իրավունքների երաշխավորմանն առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ լուծվել են:

Բացի այդ, մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ համացանցում փաստաբանի կողմից տարածվում է երեխայի մասնակցությամբ տեսանյութ:

Հարկ է նկատի ունենալ, որ նման զգայուն իրավիճակներում այդպիսի գործողությունների հետևանքով երեխաները հաճախ թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի ցանկացած դրսևորման բացառումը։

Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ