Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:26 10-07-2025

Ալիևի հետ ամեն հանդիպումից առաջ ազգային գաղափարախոսություն կրող մարդկանց են ձերբակալում

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․

Արդեն դառնում է սովորություն. Ալիևին ամեն հանդիպելուց առաջ երկրում ազգային գաղափարախոսություն կրող մարդկանց (այդ թվում հոգևորականներ) են ձերբակալում և կալանավորում:

Իր անվերապահ նվիրումն է ցուցադրում թուրքական աշխարհին:

Մարդի՛կ, որ դեռ լուռ «ձեր գործերով եք» զբաղվում, ինչքան էլ գլուխներդ ավազը մտցնեք, ինչ-որ պահի հասկանալու եք, որ օրվա ռեժիմը մերը չէ, և հետևաբար ձեր երազած խաղաղությունը չի բերելու:

Իսկ այդ ժամանակ, երբ կուզենաք ընդվզել և պայքարել այս մի պուճուր երկիրը ձերը պահելու համար, այլևս չեք կարողանալու:

Քանզի պայքարողներից ոչ ոք այլևս մնացած չի լինելու, որ կանգնեք նրանց թիկունքում. իսկ գիտե՞ք ինչու՝ լուռ էիք երբ պայքարողներին հանիրավի հետապնդում էին, տանը նստած երկնքից մանանա էիք սպասում, փոխանակ ձեր իսկ մասնակցությամբ ձեր երկրի համար ավելի լավ առաջնորդության հնարավորությունը ստեղծեիք:

Շարունակեք լռել, ու զուգահեռ մտածեք, թե ինչ հեքիաթ եք հորինելու ձեր հանցավոր անգործությունը ձեր սերուդներին ներկայացնելու համար, որպես բացատրություն, թե ինչու սեփական երկիրը չունեն:

Օրվա ռեժիմի իշխանության մնալու հույսը իր հետ փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ խորը անտարբերության մեծաթիվ կրողները:

Սա է բացարձակ ճշմարտությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից