Ներքին 1 տարի առաջ - 23:39 10-07-2025

Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ մոտեցման համար. Նարեկ Կարապետյանի անդրադարձը՝ Oragir.News-ի հոդվածին

Օրերս Oragir.News-ը «Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա» վերնագրով հոդված էր հրապարակել:

Հրապարակումից մի քանի օր անց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Oragir.News-ի ֆեյսբուքյան էջին է ուղարկել նամակ-պարզաբանում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:

Ներկայացնում ենք Նարեկ Կարապետյանի նամակն ամբողջությամբ.

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Օրագիր․Նյուզ կայքին կատարված աշխատանքի և մանրամասն վերլուծության համար և միևնույն ժամանակ ներկայացնել իմ կողմից հնչեցված միտքը՝

Իմ կողմից նշվել է, որ ոչ թե աշխարհում ընդամենը երկու երկիր ունի պետական բաշխիչ ցանց, այլ վերջին 20 տարվա ընթացքում ընդամենը երկու երկիր է իրականացրել բաշխիչ ցանցերի բռնի ազգայնացում, որը ուղեկցվել է բացասական հետևանքներով՝
• Վենեսուելա
• Բոլիվիա

Մնացած դեպքերը չեն համընկնում նման բնույթի ազգայնացման հետ։ Դրանք առավելապես վերաբերում են կառավարման մոդելի հստակեցմանն ու պետական վերահսկողության կամ մասնաբաժնի բարձրացմանը՝ առանց մասնավոր սեփականության բռնագրավման։

Անդրադառնալով հեղինակի պնդմանը, թե աշխարհում ընդամենը 4 երկիր ունի մասնավոր բաշխիչ ցանց, ցանկանում եմ հստակեցնել, որ մոտ 100 երկրում բաշխման ենթակառուցվածքը կամ մասնավոր է, կամ գտնվում է մասնավոր կառավարման ներքո։ Մոտ 25 երկրում ինչպես ենթակառուցվածքը, այնպես էլ կառավարումը գրեթե ամբողջությամբ մասնավոր են։

Օրինակներ՝
• Միացյալ Թագավորություն
• ԱՄՆ
• Ավստրալիա
• Նոր Զելանդիա
• Չիլի
• Բրազիլիա

Հայաստանում բաշխման ցանցի մասնավորեցումը, հատկապես վերջին 10 տարիների ընթացքում, բերել է ընկերության վարկանիշի աճի։ Շնորհակալ եմ անդրադարձի համար և որն ավելի կարևոր է պրոֆեսիոնալ մոտեցման համար:

Հարգանքով՝ Նարեկ Կ.





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի