Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում, այս մասին հայտարարել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը։
«Քրիստոնեական Եկեղեցու համար հալածանքը` իր բոլոր դրսևորումներով երբեք խորթ չի եղել։ Քրիստոնեության ողջ պատմության ընթացքի և որևէ դարաշրջան չի շրջանցել հալածանքը` սկսած Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրերից մինչև այսօր։ Ասել է թե` չարը երբեք հանգիստ չի նստում և երբեք էլ իր ձեռագիրը չի փոխում։ Ի դեպ հալածանքների են ենթարկվել Աստծուն հավատարիմներն ու քաջերը` թե՛ հոգևորական, թե՛ աշխարհիկ։
Խոսենքօրինակներով։
Ի՞նչէր անում Հովհաննես Մկրտիչը. Քարոզում էր Աստծո Արքայությունը, կոչ էր անում ապաշխարության և հանդիմանում էր մեղավորներին։ Ի՞նչ կատարվեց նրա հետ. բանտարկվեց և գլխատվեց (Մատթ.14։1-12)։
Ստեփաննոս Նախավկանքարկոծվելով նահատակվեց` մեղադրվելով Աստծոև Մովսեսի դեմ հայհոյական խոսքեր ասելու մեջ (Գործք.6։11)։
Սուրբ Գևորգը աննահանջքրիստոնյա էր։ Երբ նրան հարցնում են, թե. «Ի՞նչէ քո անունը, և կամ ո՞վես դու, որայսքան հանդգնություն ունես», սուրբը պատասխանումէ. «Նախև առաջ իմանունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվումեմ Գեորգիոս»։ Այս դեպքիցհետո սուրբը ևսընդունում է նահատակությանպսակը։
Ի՞նչ էին արելՀռիփսիմյանց կույսերը։
Պարզապես Դիոկղետիանոս կայսերհալածանքներից խուսափելով` եկել էին Հայաստան (Քանի որ Թադեոսև Բարդուղիմեոս առաքյալներիմիջոցով Հայաստանը քրիստոնեությանլույսն էր հագել) ապաստան գտնելու։ Վախճանը` նահատակություն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչըենթարկվեց տարատեսակ չարչարանքներիև 13 տարիներ տառապեցԽոր Վիրապում քանիոր հրաժարվել էրԱնահիտ չաստվածուհու կուռքինզոհ մատուցել ևքանի որ Տրդատարքան անձնական վերաբերմունքուներ նրա նկառմամբ։
Ի՞ նչ էրարել Սուրբ ՎահանԳողթնցին (8-րդ դ.)։ 15 տարի Արաբական Խալիֆայությունումգերությունից հետոՍբ. Հովհան Օձնեցու շնորհիվ վերադարձել էրիր հայրենիք ևուզում էր քրիստոնեություննազատորեն ապրել։ Հետևանքը` նահատակություն։
Ի՞նչ էին արել Գր. Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, ԴանիելՎարուժանը... Պարզապես հայէին և քրիստոնյա։
Իսկ 1938թ.-ին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Վեհարանում խեղդամահ արվեց, որովհետև անձնդիր Հայրապետէր և սիրում էր իր Եկեղեցինև հայրենիքը։
Այսօր որևէ բան, ցավոք, չի փոխվել։Նա, ով համարձակորենճշմարտությունն էբարձրաձայնում, բարկանումէ անօրենությունների պատճառով, ցավում է սիրտըիր Եկեղեցու համար, նա, ով համարձակորենասում է, որկանգնած է իրհավատի և արժեքներիկողքին և դրանցկրողն է, ենթարկվումէ հետապնդումների ևբանտարկության էտարվում։ Չարը պարզունակէ և համառ։Սակայն ընկրկել պետքչէ, քանզի Քրիստոսասում է. «...ա՛յսէ ձեր ժամըև խավարի իշխանությանզորություն» (Ղուկ.22։53)։Իսկ Պողոս առաքյալնասում է. «Մեր պատերազմը մարմնիու արյան դեմչէ, այլ իշխանություններիու պետությունների, այսխավար աշխարհի տիրակալներիև երկնքի տակգտնվող չար ոգիներիդեմ» (Եփես.6։12)։
Եվ չպետք էմոռանալ Տերտուղիանոսի խոսքը. «Մարտիրոսաց արյունըեկեղեցու սերմն է»:
Սուրբ Հարությունը հաղթում է մահվանը»,- նշել է Տեր Փառենը։