Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:08 09-07-2025

Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը: Ոմն պրոֆեսորի, որը երբեք չի զբաղվել միջնադարի պատմության, առավել ևս՝ մաշտոցյան ու նախամաշտոցյան գրային համակարգերի հետազոտմամբ, նիկոլապետպատվերի շրջանակներում ռեկտորը հանձնարարել է Մեսրոպ Մաշտոցի գործը նսեմացնող «գիրք» գրել՝ ակնհայտ անհիմն ու մտացածին «փաստարկներով» ու ենթադրություններով:

Սուրբ Մաշտոցի գործը նսեմացնելը նիկոլական ստոր քարոզչության հնարք է, որն ունի մեկ նպատակ՝ վարկաբեկել Եկեղեցուն, վարկաբեկել հայկական ինքության հենասյուներն ու մեր պատմությունը՝ իրական պատմությունը:

Մասնագիտական ու տարրական բարոյականության նորմերը վաղուց մոռացած ռեկտորը նիկոլապետպատվերի արգասիքը նաև տարածում է ԵՊՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ արած էժան գործի մասին հրապարակային զեկուցագիր ներկայացնելով Նիկոլին, Սուրեն Սյունուն ու ազգադավ խմբակի մյուս անդամներին:

Իսկ ոմն պրոֆեսորը մտել է նիկոլապետպատվերի տակ, որովհետև նման աղբարտադրությամբ զբաղվելուն դժվար թե համաձայնվեր այլ մեկը, եթե ոչ ԵՊՀ գնումների վարչության պետի հայրը: Երևի կռահում եք, թե ինչն է ռեկտորին ու միլիարդավոր դրամների գնումներ անողին միավորում ու նաև ինչից կարող էին սույն պարոնայք վախենալ, եթե ինչ-որ կերպ փորձեին խուսափել Նիկոլի հակաեկեղեցական պիղծ գործունեությանը մասնակցելուց:

Նաև չափազանց ուշագրավ է այն, որ ամբողջ Հայոց պատմության ընթացքում Հայ Եկեղեցու և Հայ Եկեղեցու թողած հոգևոր-մշակութային ժառանգության դեմ նիկոլավարի գործել են մեկ էլ 1920-1930-ականների բոլշևիկները: Ուստի պատահական չէ, որ այս պրոֆեսորի սեղանին «Краткий курс истории ВКП(б)» գիրքն է: Դժվար է հավատալ, բայց հենց այդ գիրքն է»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում