Սպորտ 1 տարի առաջ - 20:46 05-03-2025

ՀՖՖ-ի այս ղեկավար կոչեցյալները պատրաստ են ամենաստոր քայլերի․ Հովհաննես Պողոսյան

Հայկական ֆուտբոլում տխուր իրավիճակ է․․․ ՀՖՖ-ն արդեն իսկ անցել է բոլոր սահմանները՝ «կեղտոտ գործարքի» գնալով իրավապահների հետ, որոնք բռնի, անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող երկրպագուների նկատմամբ։

Ձերբակալությունից հետո բաց թողնված երկրպագուների նկատմամբ էլ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք: Այսկերպ ՀՖՖ-ի ծվարած ղեկավարները, որոնք որևէ հրապարակային խոսքով հանդես չեն գալիս, փորձում են վախեցնել երկրպագուներին, որոնցն է ընդհանուր առմամբ ֆուտբոլը։

Այս և այլ թեմաների մասին Oragir.News-ը լսել է լեգենդար «Արարատի» անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի կարծիքը, ով մշտապես խիզախություն է դրսևորում՝ խոսել ամենացավոտ խնդիրների մասին, ինչպես նաև առաջարկում է լուծումներ․ «Այսպիսի ստոր արարք, ճիշտն ասած, ես սպասում էի ֆեդերացիայի ներկա ղեկավար կոչեցյալներից։ Բոլորը, ովքեր սրանց հետ մինչև հիմա հույսեր են կապում, անգամ աշխատում են, պիտի հասկանան, որ մի օր հենց իրենք են հայտնվելու այն իրավիճակում, որում այսօր երկրպագուներն են։

Ես նաև այդ շրջանակներին եմ զգուշացնում, որոնք կուշտ տեղավորվել են հարմար անկյուններում և պարզապես կողքից են հետևում անհայրենիքների, ճղճիմների արարքներին․ ուզում եմ ասել, որ դրանք էլ հավասար կիսելու են պատասխանատվությունը, երբ ժամանակը գա։

ՀՖՖ-ի այս գործելաոճը նոր չէ, սրանք մշտապես թաքնվել են ուժայինների թիկունքում, քանի որ պարզերես չեն կարող որևէ լուրջ մարդու հետ զրուցել։ Մելիքբեկյանանիկողոսյան խունտան վախենում է անգամ մի քանի մետր զբոսնել փողոցում, քանի որ լավ են պատկերացնում այն ցասումը, որը հենց իրենք առաջացրել են մարդկանց մեջ։

Պարզ էր, որ այս ձախողումների անվերջ շղթայի ինչ-որ պահի նրանք անցնելու են բոլոր հնարավոր ու անհնարին սահմանները։ Երկրպագուները ֆուտբոլի բաղկացուցիչ մասն են, առանց որոնց խաղերը անհնար է պատկերացնել։

Հիշենք Covid-ի ժամանակաշրջանը, երբ առանց երկրպագուների ֆուտբոլը կորցրել էր իր հմայքը։ Այսօր արդեն սրանք դեմ են դուրս եկել այն մարդկանց, ովքեր հաղթանակների և պարտությունների ժամանակ միշտ մեր տղերքի կողքին են։

Ես սպասում եմ ամենավատ սցենարներին, քանի որ կրկնում եմ՝ սրանք կարմիր գծեր չունեն։ Մեզ մնում է համախմբվել և հասկանալ մի բան․ որքան շուտ հայկական ֆուտբոլը մաքրվի այս մոլախոտերից, այնքան մոտ կլինեն հաջողությունները մեր ֆուտբոլին։

Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում երկրպագուներին չհուսահատվել, քանի որ նրանք միայնակ չեն և ֆուտբոլային ընտանիքը անպայման համախմբվելու է նրանց շուրջ, իսկ կոչեցյալները պետք է անհապաղ հեռանան, այլ տարբերակ, այլ ճանապարհ ուղղակի չկա»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց