Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի
copy image url

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի

Արտաքին 3 ժամ առաջ - 20:22 08-07-2025
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի:

Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին:

«Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա՞ ժամանակացույց, որի ընթացքում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է համաձայնության գան նոր համաձայնագրի պայմանների շուրջ։