Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 08-07-2025

Գնացել, միջամտել եմ, որպեսզի հանդարտեցնեմ. Հակոբ Արշակյանը՝ ԱԺ քաշքշուկի մասին

Պատգամավորներն ունեն հարցեր, որոնց պատասխանները հնարավոր չեղավ ստանալ, փոխարենը տեսանք վիրավորական արտահայտություններով սադրանք, որը բերեց նրան, որ իրավիճակը լարվեց դահլիճում: Ես էլ հանգստության կոչով միջամտեցի: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Ես նաև ցանկանում եմ դրան լրացուցիչ ասել, որ տեսնելով, որ շատ է երկարում, խնդիրը չի հանդարտվում, գնացել եմ և միջամտել եմ, որպեսզի հանդարտեցնեմ: Սա է ամբողջ իրավիճակը:

Եթե մենք ընդդիմության կողմից տեսնենք դեմոկրատական արժեքներով առաջնորդվող խաղաղ, հանգիստ, ընտրությունների արդյունքում, ժողովրդի քվեով իշխանության գալ փորձելու միտում, կարծում եմ՝ տեսնում են, որ այդտեղ շանս չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին, ապա Հակոբ Արշակյանը դրան կողմ է քվեարկելու. «Արթուր Սարգսյանի գործին ծանոթանալով՝ տեսնում եմ, որ տեռորիզմի հոտ է գալիս: Կողմ եմ քվեարկելու, որ գնա, կալանավորվի»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ավարտից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել պատգամավորների հարցերին, նրա և իշխանական պատգամավորների միջև լեռզվակռիվ սկսվեց, որը վերածվեց հրմշտոցի: Նիստը վարողն ընդմիջում հայտարարեց:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում