Ներքին 1 տարի առաջ - 12:14 08-07-2025

Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին

Քիչ առաջ համացանցում կադրեր հրապարակվեցին՝ ինչպես է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին։

ԱԺ-ում փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ տարածված տեսանյութերը, թե պատգամավորների միջև քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը հղի կնոջ է հրում, իրականություն հետ կապ չունեն, ինքը պարզապես փորձել է ձեռքն ազատել: Սակայն այն մարդկանցից, ովքեր իր գործողություններից իրենց վիրավորված են զգացել ներողություն խնդրեց:

Անդրադառնալով Հայաստան խմբակցությունից Արթուր Սարգսյանի ելույթին, որը վերաբերում էր Գլխավոր դատախազի միջնորդությանը վերջինիս անձեռնմխելիությունից զրկելուն և կալանավորելուն և նրա դիտարկումներին, ասաց. «Տղամարդկությունը սկսում է հեռահար զենքով առյուծ սպանելուց և դրա վրա հեծնելուց, եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդպիսի տղամարդկությունը: Եթե ձեր տղամարդկությունը Մարտի 1-ին քաղաքացիներին փողոցում սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում: Եթե դուք կարողանում եք ձեր գլուխը բարձր պպտվեք քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, ապա մենք ձեր գլուխը կկռացնենք և կխցկենք զնդանը որպես ահաբեկիչ և մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որը դուք այդքան բարձր եք պտտվում քաղաքում»:

«Մեզ որակումներ տվեցին ակնարկելով, թե մենք կռանում ենք, զիջում ենք. մենք կռվել ենք, մենք ուղիղ նայել ենք ճշմարտության աչքերի մեջ, նույնիսկ այն ժամանակ երբ ձեր քաղաքական ուժի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր «ախրանիկներով» շրջապատված մարդկանց էին սպանում զուգարաններում, մենք այդ ժամանկ կանգնած էիք հրապարկումներում և ասում էինք այն ինչ ճշմարիտ է, և դա ցույց տվեց 2018-ի հեղափոխությունը: Մենք այն մարդիկ ենք, ովքեր եկել են այստեղ և կպարտադրեն օրինական իշխանություն բոլորին, այդ թվում առյուծ հեծնողներին, նրանց որդիներին, և խմբակցությանը: Ձեզ ոչինչ չի փրկի դատաստանից»,- ընդգծեց Արշակյանը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին