Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:52 07-07-2025

Ադրբեջանի համար նա թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից. Մովչան՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ռուբեն Վարդանյանը ոչ մեկին պետք չէ, նա պետության գործակալը չի եղել:

Այս մասին ասել է ներկայումս Կիպրոսում բնակվող ֆինանսիստ Անդրեյ Մովչանը՝ ռուսաստանցի լրագրող Եկատերինա Գորդեեվայի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի պայքարում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար: Գրում է tert.am-ը:

«Նա յուրային չէ, նա օտար է: Ռուբեն Վարդանյանը մի մարդ է, որը միշտ խոսել է Ռուսաստանում ազատ շուկայի մասին: Նրան օգտագործել են երբ նա պետք էր պետությանը»,- ասել է Մովչանը, որը պաշտոններ է զբաղեցրել նաև Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում:

«Նա այս աշխարհում ոչ մեկին պետք չէ: Ես կասկած ունեմ, որ Հայաստանն առաջինը չի պայքարի նրա ազատության համար, քանի որ Հայաստանի ղեկավարության համար նա մրցակից է իշխանության համար պայքարում: Ամեն դեպքում նա խարիզմատիկ կերպար է: Ադրբեջանի համար նա թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից, իսկ Ռուսաստանի համար՝ մի մարդ, որն իրեն շատ բան է թույլ տվել»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում