Ներքին Ուղիղ եթեր 4 ամիս առաջ - 09:59 07-07-2025

ԱԺ–ում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը․ ՈւՂԻՂ

Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն, իսկ նույն խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերն են։ Նախորդ շաբաթ ներկայացվեցին Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի միջնորդագրերը, այսօր կներկայացվի Արթուր Սարգսյանի միջնորդագիրը և տեղի կունենա քվեարկություն։