Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:21 06-07-2025

Ռաիսի-Աբդոլլահիան ժամանակաշրջանում «զանգեզուրյան միջանցքի» հարցը այսքան փխրուն վիճակում չէր. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրանի նահատակ նախագահ Իբրահիմ Ռաիսին և նահատակ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր-Աբդոլլահիանը Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում էին գործում, և նրանց դիրքորոշումը հիրավի այդ պահին այն կռվաններից մեկն էր, որով չափազանց փխրուն իրավիճակում ինչ-որ բալանս կար Ադրբեջանի և Թուրքիայի պահանջած այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք»-ի հարցը գոնե այդ ժամանակահատվածում ուժային ճանապարհով թույլ չտալու համար։

Հիշում եմ, այդ օրերին Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցներն ու ելույթները, որոնք գլխավորապես պաշտպանում էին հայկական տեսակետը։ Նախագահ Իբրահիմ Ռաիսին ևս այդ օրերին չափազանց ակտիվ աշխատում էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարբերաբար սրացումներ ու նոր հակամարտություն հրահրելուն ուղղված գործողություններ թույլ չտալու ուղղությամբ։

Հենց նրանց ժամանակ էր, որ շատ հայեր սկսեցին որպես անփոխարինելի դաշնակից դիտարկել Իրանին։

Հիշում եմ, թե նրանց ողբերգական մահը ինչքան ցավ առաջացրեց հայերիս շրջանում։ Եվ դա անկեղծ ցավակցություն էր»...

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր