Այսպես կոչված «Հաղթանակի պարկը» կառուցվում է Ստեփանակերտի մի հատվածում, որտեղ նախկինում եղել են ոչնչացված վեց պատմական թաղամասեր
copy image url

Այսպես կոչված «Հաղթանակի պարկը» կառուցվում է Ստեփանակերտի մի հատվածում, որտեղ նախկինում եղել են ոչնչացված վեց պատմական թաղամասեր

Ներքին 5 ժամ առաջ - 21:13 03-07-2025
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

«Հարգելի լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

հայտնում ենք, որ այսպես կոչված «Հաղթանակի պարկը» կառուցվում է Ստեփանակերտ քաղաքի մի հատվածում, որտեղ նախկինում եղել են ոչնչացված վեց պատմական թաղամասեր։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից և խուսափել սխալ տեղեկություններ տարածելուց, մասնավորապես՝ Եղբայրական գերեզմանոցի վերաբերյալ։ Վերջինս սրբավայր է և վերաբերմունքի հատուկ մոտեցում է պահանջում։

Խնդրում ենք պահպանել փաստերի ճշգրտությունն ու պատասխանատվություն ցուցաբերել զգայուն թեմաների լուսաբանման ժամանակ»։

Ամենից շատ դիտված