Բաքուն արդեն Իրաքին է հրավիրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»
copy image url

Բաքուն արդեն Իրաքին է հրավիրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»

Արտաքին 3 տարի առաջ - 14:46 07-08-2021

Իրաքը կկարողանա օգտվել «Զանգեզուրի միջանցքի» տրանսպորտային պոտենցիալից: Այս մասին երեկ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը Բաքվում Ադրբեջանի և Իրաքի համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստում:

Նրա խոսքով, «օկուպացիայից» ադրբեջանական տարածքների ազատագրումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում:

«Զանգեզուրի միջանցքը կմիացնի Արևելքը Արևմուտքին, և Իրաքը նույնպես կկարողանա օգտվել դրանից բեռնափոխադրումների համար: Վստահ եմ, որ համատեղ հանձնաժողովը կարևոր դեր կխաղա մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում: Նման հանդիպումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Բացի դրանից, նպատակահարմար եմ համարում նաև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը մեր երկրների միջև»,- ասել է Մամեդգուլիևը:

Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ համագործակցության մասին արձանագրությունը շատ կարևոր է Ադրբեջանի և Իրաքի հարաբերությունների հետագա զարգացման համար: