Արտաքին 1 տարի առաջ - 21:08 03-07-2025

Ռոսպոտրեբնադզորը ՀՀ-ից պարզաբանում է պահանջել ռուսական պաղպաղակի ներմուծման արգելքի վերաբերյալ

Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից պարզաբանում է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու պատճառների վերաբերյալ։

Նշվում է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխանություն չեն արձանագրվել։

«Ռոսպոտրեբնադզորը ՀՀ իրավասու մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջել ռուսական արտադրության ապրանքների վրա դրված սահմանափակումների պատճառների վերաբերյալ, պահանջվել են ներառյալ՝ լաբորատոր թեստերի արդյունքները»,- նշված է հաղորդագրությունում։

Հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի ստացել նաև արտադրող ընկերությունը։ Արտադրողը կարծում է, որ շեղումներ կարող էին առաջանալ ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու