Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 03-07-2025

Լոռու ցածրադիր շրջաններում գյուղացիները պարապ են մնացել

Այս տարվա մայիս եւ հունիս ամիսներին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով խիստ վնաս են կրել Լոռու պտղաբուծական գյուղերը՝ Ճոճկան, Շնող եւ Մեծ ու Փոքր Այրումները: Կարկուտը վնասել է ոչ միայն բերքը այլեւ ծառերը: Ոչ միայն ծառերի վրա գտնվող մրգերը՝ խնձոր, տանձ, դեղձ, ընկույզ, այլ նաև ծառերի ճյուղերն են վնասվել, որոնց վերականգնումը կարող է մեկ տարուց էլ երկար տևել։

Մեծ եւ Փոքր Այրումի բնակիչները տարվա այս շրջանում եկամուտ էին ստանում բացառապես պտղի վաճառքից, այս տարի դա չկա: Վնասվել է նաեւ արքայանարինջի բերքը, որը պետք է վաճառեին աշնանը: Ստացվում է, որ բնական աղետն իրենց առանց եկամուտի է թողել ոչ միայն հիմա, այլեւ աշնանն ու ձմռանը:

Գյուղացիները պատմում են, որ մի քանի րոպե տեղացած կարկուտի պատճառով զրկվել են ամբողջ տարվա եկամուտից։ Ավերիչ կարկուտից հետո սակայն գյուղացինները փոխհատուցում չեն ստացել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում