Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:25 30-06-2025

Եվս մեկ ապացույց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կոռումպացված են և ամեն ինչի վրա աչք են փակում. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Չ»կոռումպացված Երևանի քաղաքապետարանը թույլտվություն էր տվել բնակելի շենքի մուտք բացելու նպատակով, որն էլ առիթ էր հանդիսացել, որպեսզի տնտեսվարողը կտրի տասնյակ տարիներ գոյություն ունեցող վայրի խաղողը, քանի որ այն խոչընդոտ էր հանդիսանում մուտքի համար։

Սակայն հետաքրքիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով այդ հատվածում պետք է տեղադրված լիներ էլեկտրական վերելակ, որն այսօրվա դրությամբ տնտեսվարողի կողմից չի տեղադրվել։ Այսինքն՝ խանութը գործում է՝ չհամապատասխանելով Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծային պահանջներին։

Ստացվում է, որ փաստաթղթերով քաղաքապետարանը օրինական պահանջներ է սահմանել, սակայն տնտեսվարողը գործում է իր ուզած ձևով՝ թքած ունենալով Երևանի քաղաքապետարանի պահանջների և կանաչ ֆոնդի վրա։

Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կոռուպցված են և ամեն ինչի վրա աչք են փակում։ Հակառակ դեպքում ինչպես է ստացվում, որ երբ հասարակ քաղաքացին որևէ անօրինական բան է անում, մեկ վայրկյան անց Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ապօրինությունը կանխվում է, բայց ոչ նման դեպքերում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը