Արտաքին Միտք 1 տարի առաջ - 11:27 29-06-2025

Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Փեզեշքիանը Ալիևի հետ հեռախոսազանգի ժամանակ կոչ էր արել ուսումնասիրել և ստուգել Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին լուրերը, ադրբեջանական մամուլում արշավ է սկսվել Իրանի դեմ։

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» քարոզչական կայքը երեկ հոդված էր հրապարակել, որտեղ թիրախավորել են հենց ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդին՝ նաև նշելով, թե իբր վերջինս մայրը հայ է եղել։

«Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում ոչ թե առանձին մի պաշտոնյա է կամ հերթական մանկուրտը՝ դիվանագիտական փաթեթավորմամբ։ Դա անձամբ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է՝ մարդ, ով տարիներ շարունակ հետևողականորեն կառուցում է թշնամական և ապակայունացնող քաղաքականություն Բաքվի նկատմամբ։ Նրա կանգնած է յուրաքանչյուր հակաադրբեջանական սադրանքի, յուրաքանչյուր տեղեկատվական արշավի հետևում, որը ուղղված է մեր երկրի դեմ։ Սա առանձին դրվագների հարց չէ և ոչ էլ ցածրաստիճան դիվանագետների նախաձեռնություն․ սա գաղափարախոսություն է, որի աղբյուրը գտնվում է մի գրասենյակում։ Եվ այդ գրասենյակի տիրոջ անունը՝ Ալի Խամենեի։

Դժվար է գտնել մեկ այլ գործիչ Իրանում, ում անձնական հակակրանքը Ադրբեջանի նկատմամբ այսքան հետևողական և համառ կերպով արտահայտվի պետության քաղաքական որոշումների մեջ։ Ավելին, որոշ տվյալների համաձայն, որոնք նախընտրում են լռության մատնել Իրանում, Ալի Խամենեիի հայրը պարսիկ է եղել, իսկ մայրը՝ ազգությամբ հայ․․․»,- նշված է հոդվածում։

Հրապարակման թիրախում էր հայտնվել նաև ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանը։ «Վերջերս Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ելույթը Հայաստանում հերթական ապացույցն է այն բանի, թե որքան խորապես և սանձարձակ կերպով է թշնամական հռետորաբանությունը ներթափանցել Թեհրանի պաշտոնական քաղաքականության մեջ։ Սոբհանին վաղուց արդեն դիվանագետ չէ, այլ պատվերով ստի ձայնափող։ Նա բազմիցս իրեն թույլ է տվել հայտարարություններ, որոնք բացահայտորեն հակասում են փաստերին և ողջամտությանը։ Բայց նախորդ օրը նա անցավ ամեն սահման՝ հայտարարելով, թե «Թեհրանն ունի տեղեկատվություն, ըստ որի Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում մի շարք իսրայելական անօդաչու թռչող սարքեր Իրանի տարածք են թափանցել հարևան երկրներից, մասնավորապես Ադրբեջանից․․․»։

Փաստացի, Թեհրանից հնչող վերջին հայտարարություններն իսկապես անհանգստություն են առաջացրել Բաքվում, բայց այստեղ շատ տրամաբանական հարց է առաջ գալիս, եթե դուք իսկապես կապ չունեք իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների հետ, ապա ինչու՞ եք այդքան անհանգիստ»․․․

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին